Ես Կարինե Սարգսյանն եմ , եկել եմ Հայաստանից : Դասավանդում եմ դաշնամուր,
երգեցողության անհատական եւ խմբակային պարապունքներով:
Ֆրանսիայում եմ 2015 թվականից եւ մեծ հաճուքով փոխանցում եմ իմ երաժշտական գիտելիքները MCAV-ի
երեխաներին,ինչպես նաեւ Մարգարյան-Փափազյան վարժարանի սաներին։
Դասավանդում եմ GS,CP,CE1,CE2,CM1,CM2 սաներին հայերեն եւ ֆրանսերեն երգեր։
Ինձ համար շատ կարեւոր է ծանոթացնել մեր երիտասարդությանը հայկական մշակույթին,լեզվին եւ
երգարվեստին: Երիտասարդություն,որը հեռու է մեծանում իր արմատներից։
Երեխաների մոտ մեծ հետաքրքրություն կա հայկական երգարվեստի եւ մշակութի նկատմամբ։
Ես մեծ հաճուքով եւ հպարտությամբ եմ կատարում իմ ողջ աշխատանքը երեխաների հետ։